Երևան, 13.Ապրիլ.2024,
--
:
--
,
«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ Լավրովի «լեզվի սայթաքումը»․ Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

«6 գերճշգրիտ հարված և ամեն բան վերջացած է»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացի այն, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ՌԴ-Արևմուտք պատերազմից ու գլոբալ խառնաշփոթից, հնարավոր է, որ Ուկրաինան և այլ երկրներ, դիվանագիտական խողովակներով, համոզում են Ադրբեջանին` ՌԴ դեմ հարավկովկասյան ճակատ բացել:

Չի բացառվում, որ նույն աշխատանքը տարվում է նաև միջինասիական տարածաշրջանում: 

Այդ մասին գրեցին նաև տելեգրամյան ալիքները` մեջբերելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի խոսքերը:

Վերջինս հայտարարել է, որ ՌԴ դեմ պայքարում օգտակար կլինի ՌԴ շահերի այլ գոտիներում լրացուցիչ ճակատներ բացելը, որպես օրինակ բերելով Արցախում ստեղծված իրավիճակը: 

Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես նախազգուշացում Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանի ՊՆ պատասխան հայտարարությունը` որպես ՌԴ-ին հակադրվելու փորձ:

Թե որքանո՞վ է Ալիևը պատրաստ ՌԴ դեմ թաթախվել աշխարհաքաղաքական այս բարդ թնջուկի մեջ՝ դժվար է ասել: Բայց որ նման քայլով հնչեցվելու է Ադրբեջանի վերջին զանգը` չի բացառվում:

Հատկապես, որ 44-օրյա պատերազմի պլանավորված «հաղթանակի»-ով Ալիևը կորցրել է իրականության զգացումը:
Ադրբեջանն Ուկրաինա չէ: Այն ընդամենը 9 միլիոնանոց հավաքածու է, որի բնակչությունը կռվել իմացող 45 միլիոնանոց ուկրաինացիները չեն:

Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը բաղկացած է Բաքվի շրջակայքում գտնվող, հինգ նավթա-գազային հանքահորերից և մեկ խողովակաշարից: Իսկ միակ խոշոր քաղաքը` 1,2 միլիոնանոց Բաքուն է:

6 գերճշգրիտ հարված և ամեն բան վերջացած է: Թուրքիան, իհարկե, մեծ բոնուս է Ադրբեջանի համար, բայց այստեղ զսպող մեխանիզմներն ավելանալու են Իրանի և Չինաստանի տեսքով:

Իզուր է Ալիևը բախտը փորձում: Իրենց հագով հողատու և անինքնասեր իշխանությունը՝ միայն Հայաստանում է:

Հ.Գ. Մենք նաև չենք մոռացել, թե Նիկոլի բարձրաստիճան թայֆայից ովքեր էին ժամանակին խոսում, որ Հայաստանը չպետք է հարվածի Ադրբեջանի նավթամուղին»:

https://168.am/2022/03/27/1673995.html

«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս