Երևան, 13.Ապրիլ.2024,
--
:
--
,
«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ Լավրովի «լեզվի սայթաքումը»․ Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ:

«30 տարի առաջ՝ 1992 թ․ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը։

Արցախի այս հինավուրց շրջանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել հայոց պետականության ու ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ և հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիր սուբյեկտներից մեկը, զավթվեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկվեցին ցեղասպան գործողությունների։ Ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք զգալի կորուստներ։

Շահումյանի շրջանի օկուպացիայի պատճառով բնակչության մեծ մասը ստիպված լքեց պատմական հայրենիքը և բնակություն հաստատեց արտերկրում։

Հայրենազրկման այդ ցավը չի սպիացել թե՛ շահումյանցիների, թե՛ ողջ արցախահայության ու հայ ժողովրդի սրտերում։ Մենք երբեք չենք համակերպվելու Շահումյանի շրջանի կորստի հետ։ Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։

Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը»։

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

   

 

 

«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս