Երևան, 13.Ապրիլ.2024,
--
:
--
,
«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ Լավրովի «լեզվի սայթաքումը»․ Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

«Հետո եկան իմ հետեւից…»

«Սկզբից նրանք եկան կոմունիստների հետեւից, եւ ես լռում էի, որովհետեւ կոմունիստ չէի: Հետո նրանք եկան արհմիությունների անդամների հետեւից, եւ ես լռում էի, որովհետեւ արհմիության անդամ չէի: Հետո նրանք եկան հրեաների հետեւից, ես լռում էի, որովհետեւ հրեա չէի: Հետո նրանք եկան իմ հետեւից, եւ չմնաց մեկը, որ կարող էր ինձ պաշտպանել»: Այս բազմիցս կրկնված, կարելի է անգամ ասել՝ «մաշված» մեջբերումը պատկանում է գերմանացի բողոքական քահանա Մարտին Նիմյոլերին: Դա մեջբերում է քարոզից, որը քահանան կարդացել էր 1946 թվականին, եւ խոսքը, բնականաբար, նացիստների հանցագործությունների մասին է:Բայց ոչ բոլորը գիտեն այն համատեքստը, որում այդ քրեստոմատիկ ձեւակերպումն արտասանվել էր: Ամբողջ խնդիրն այն է, որ Նիմյոլերն ինքը ժամանակին նացիստ էր, հակակոմունիստ եւ հակասեմիտ: Հետեւաբար, նա ոչ միայն «լռում էր», երբ գալիս էին կոմունիստների, արհմիության անդամների եւ հրեաների հետեւից, այլեւ, գուցե հոգով ուրախանում էր: 1933 թվականին իշխանության եկած Հիտլերի մեջ նա տեսնում էր «ազգային-պահպանողական» մի գործչի, որը վերջ կտար Վայմարյան հանրապետության քաոսին, իսկ այդ քաոսի մեջ Նիմյոլերը մեղադրում էր առաջին հերթին «ձախերին» եւ հրեաներին: Նա դարձավ նացիստական կուսակցության անդամ, եւ այդ հանգամանքը սկզբնական շրջանում չէր խանգարում իր եկեղեցական ծառայությանը: Բայց հետո «խանգարեց». տեսնելով, որ ինչ-որ բան սխալ է գնում, քահանան իր քարոզներից մեկի ժամանակ ասաց, որ պետք է ենթարկվել Աստծուն եւ ոչ թե մարդուն: Հիտլերին դա, իհարկե, դուր չեկավ, որից հետո, «եկեղեցու գերակայության դեմ պայքարի» շրջանակներում, քահանային ազատազրկեցին 7 տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածից վերջին 4 տարին նա անցկացրեց Դախաու համակենտրոնացման ճամբարում: Ազատություն ստանալուց հետո Նիմյոլերը սկսեց խոսել «ազգովի ապաշխարելու» մասին, եւ հենց այդ համատեքստում է, որ հանդես եկավ մեջբերված հայտնի բանաձեւով:Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը: Պետք չէ ուրախանալ որեւէ մարդու քաղաքական հետապնդմամբ՝ անկախ նրանից՝ ձեզ դո՞ւր է գալիս այդ մարդու կերպարը թե ոչ, դուք կիսո՞ւմ եք, թե չեք կիսում նրա քաղաքական հայացքները: Ինձ համար անընդունելի էին 1994 թվականից ի վեր մեր երկրում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, այդ թվում՝ 2008-ին՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների (որոնց մեջ նաեւ՝ Փաշինյանի) հետապնդումները, նույնչափ մերժելի է այսօր Հրայր Թովմասյանի, դաշնակցականների, Մամիկոն Ասլանյանի, Ավետիք Չալաբյանի հետապնդումը: Այսօր կան մարդիկ, որոնք այս՝ վերջին բռնաճնշումների առթիվ հրճվում են, նրանք կարծում են, որ վրեժխնդիր են եղել «նախկին հանցագործներից»: Բայց այդ ուրախությունը պատրանքային է: Երբ դու քաղաքական կամ անձնական նախասիրություններից ելնելով խրախուսում ես, որ իշխանությունն իրեն կամայականություններ թույլ տա, դրա վերջը լավ չի լինում: Ո՛չ «սեւերն» են դրանից շահում, ո՛չ «սպիտակները»:Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս