Երևան, 13.Ապրիլ.2024,
--
:
--
,
«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ Լավրովի «լեզվի սայթաքումը»․ Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան

«Առաջինը, Ռուբեն Վարդանյանը սանկցիաների մեջ չի։ Ռուբեն Վարդանյանը մինչեւ այսօր աշխատում է, գնում է աշխարհով մեկ՚ Ամերիկա, Ֆրանսիա, ամեն տեղ, ու ոչ մի խնդիր չունի։  Երկրորդ, Ռուբեն Վարդանյանը եթե ուզենար սանկցիաներից գնար, կգնար այլ երկիր, ոչ թե Արցախ, առանց Արցախին նեղացնելու։ Երրորդ, դուք ինձ տվեցիք հարց կապված իմ նկատմամբ սահմանափակումների հետ, ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ անում ենք հայրենիքի համար։ Եթե ունես երկու պետության անձնագիր, չես կարող լինել պաշտոնատար անձ։ Եթե ես հնարավորություն ունենայի ունենալ միայն Արցախի անձնագիր, ես կանեի։ Ես Արցախի անձնագիր ունեմ Հայաստանից ավելի շուտ, 2016 թվականից։ Ես արել եմ, ինձ հեշտ է խոսելը։ Իմ տղան է այստեղ ծառայել, այն ժամանակ կամավոր։ Ես ոչ թե հիմա եմ եկել ու սկսում եմ ինչ-որ բան անել, այլ վաղուց է ամեն ինչ։ Յոթ հարյուր հարսանիքից, որ Լևոն Հայրապետյանը կազմակերպել է, երկու հարյուր երեսուներկու ընտանիքին ես եմ քավոր կանգնել, չորս-հինգ հարյուր երեխա է ծնվել և ես իրենց պահել եմ։ Ես ձեր բոլորի աչքերին կարող եմ հանգիստ նայել, կլինեք գլոբալիստ, ռուսամոլ։ Եթե գլոբալիստը ինձ պես բան է արել՝ հալալ է»,- այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց հայտնի գործարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով իր անվան շուրջ վերջին օրերին պտտվող ամենատարբեր մեկնաբանություններին եւ պիտակավորումներին։ Հիշեցնենք, երեկ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախում բնակություն հաստատելու մասին, ինչին տարբեր մեկնաբանություններ հետեւեցին համացանցային տիրույթում: «Չորրորդը, նորմալ է, որ դուք ինձ չեք հավատում, լրագրողների գործն ամեն ինչը կասկածի տակ դնելն է, բայց հասարակ արցախցին պիտի հավատա, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ է։ Ես տեղ չեմ թողել չհավատալու, չեմ նեղացրել, պաշտոն չեմ վերցել, առաջարկ չեմ ստացել, պլաններս չեմ փոխել։ Ես արել եմ ու հայտարարել եմ, կարող էի չհայտարարել, հայտարարելու բան չէ, բայց ես հայտարարել եմ, որ իմանաք, որ ես ռուբիկոնն անցել եմ։ Ես գիծն անցել եմ ու հետ չեմ գնալու։ Ես դա արել եմ հասկանալով, որ պիտի ցույց տամ, որ ես գիծն անցել եմ։ Հիմա կստացվի թե չէ, դա այլ հարց է, ամեն ինչ հնարավոր է, բայց ես հետ չեմ գնալու։ Ես չեմ ասելու՝ կներեք, ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ։ Ես ոչ ռուսական անձնագիր ունեմ, ոչ անգլիական։ Սա ձեր համար չի, սա նրա համար է, որ հասարակ քաղաքացին զգա, որ ինքը մենակ չի, որ եթե էս մակարդակի մարդն եկել ու ասում է, որ իրենց հետ է, ուրեմն իրենք մենակ չեն։ Այս օրերին ինձ այնքան մարդիկ են մոտեցել պարզապես ժպտալով, պարզապես զգալով, որ մենակ չեն, դուք չեք պատկերացնի այդ պոզիտիվը»։ Խոսելով «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով իր քաղաքական հավակնությունների իրացման մասին էլ, բանախոսն ասաց. «Մենք հիմա 21-րդ դարում ենք, ինչո՞ւ ենք խոսում կուսակցություններից ու արհմիություններից, որոնք 20-րդ դարում շատ կարևոր էին։ Կուսակցությունը գաղափար է ինչպես զարգացնել երկիրը, քաղաքականությանը մասնակցել։ Հիմա Հայաստանում կա 92 կամ 93 կուսակցություն։ Թող մեկն ինձ ասի, թե ի՞նչ տարբերություն կա նրանց գաղափարներում, բացի նրանից, որ բոլորն ուզում են բարգավաճ լինեն, զարգանան։ Ի վերջո բոլորը հանգում են նույն բանին, որ պիտի հարուստ լինենք, երջանիկ լինենք և անվտանգություն ունենանք։ Մի քանի կուսակցությունների տարբերությունը Ռուսաստանին կողմ կամ դեմ լինելն է, ու վերջ։ Նույնիսկ Արցախի հարցում այդքան տարբերություններ չկան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/09/02/1288575/?fbclid=IwAR3CzZGRIQeEK4UpLlxrx1cIsIHbnn5cO39mltSXyXroDUqY9awJlMoaGls

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ օկուպացված տարածք չայցելելը «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ» Վեդիի կառուցվող ջրամբարը 2023թ․-ից կոռոգի Արարատյան դաշտավայրի հողերը, Կապսի ջրամբարն էլ նախատեսված է Շիրակի, Թալինի հողերի ոռոգման համար․ ՀՏԶՀ ՋՏԾԻ տնօրեն «Հետո եկան իմ հետեւից…» Դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Երևանում մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում. Ադրբեջանի՝ նման կեղծիքների քաղաքականությունը հեռու գնացող նպատակներ է հետապնդում. «Հայաստանի Հանրապետություն» Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում. ԱԳՆ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս